Միասին կարող ենք
կարևոր
646 դիտում, 58 րոպե առաջ - 2026-06-02 16:38
Տնտեսական

ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը

ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և արտահանվող խնձորազգի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ։ Պատճառը տվյալ երկրների կողմից կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայությունն է։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորն իր պաշտոնական կայքում։

Սահմանափակումները գործելու են մինչև արտահանվող ապրանքների անվտանգությունն ապահովող համապատասխան մեխանիզմի մշակումը։

Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է համակարգային խնդիրների և պատշաճ կերպով չի իրականացնում գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության իր լիազորությունները։

2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, իսկ դրա լիազորությունները փոխանցվեցին էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հարցերով զբաղվում է հենց այդ գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, գյուղմթերքի վերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնաբուծության և ձկնորսության ոլորտների համար։