Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 17:21
Աշխարհ

Վրաստանի վարչապետը թույլ է տվել ՀՀ-ին ընդգրկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում

Վրաստանի վարչապետը թույլ է տվել ՀՀ-ին ընդգրկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման ոլորտում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ Բաքու–Թբիլիսի–Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո։

«Երբ խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանը մեզ համար մեծ նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք հնարավորինս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման ուղղությամբ։ Մեր կողմից այս հարցում կլինի առավելագույն ակտիվություն»,- նշել է Կոբախիձեն։