|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Պ.գ.թ․, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր թելեգրամյան էջում գրում է․
«Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը երեկ նորից բացահայտել է այն, ինչի մասին արդեն մեկ տարի է բարձրաձայնում ենք մենք՝ մասնագետներս։ Ալիևը հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP («Թրամփի ուղի») կոչվածը համարում են «Զանգեզուրի միջանցք» կոչված ծավալապաշտական ծրագրի առաջին քայլը։ Իրենց համար դա հնարավորություն է ստանալ Սյունիքով անցնելու ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Այս պահին ամերիկյան վերահսկողությամբ, ավելի ուշ՝ դա կփոխարինեն հենց թուրքականով։
Հունիսի 8-ից հետո այս հարցում իրենք նախատեսում են շարունակել իրենց ծրագիրը, որն ի վերջո հանգեցնելու է Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման։
Հունիսի 7-ին հնարավոր է սրա դեմն առնել՝ ընտրության գնալով ու մերժելով նրանց, ովքեր TRIPP-ով կոծկում են «Զանգեզուրի միջանցքի» վտանգը»: