կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 16:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմքայլական պատգամավորն իրեն կորցրեց․ Տաթև Հայրապետյանի աղմուկը՝ լրագրողի հարցին ի պատասխան

Ուրեմն ոչ մեկի վերաբերյալ ոչ մի հետաքննություն չպիտի՞ արվի էս երկրում, ես չեմ հասկանում՝ ըստ Yerkir.am-ի աղմուկ բարձրացրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը՝ Ստրասբուրգ այցի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նրան վրդովեցրեց լրագրողի հարցն այն մասին, որ ԵԽԽՎ համազեկուցողները և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգություն են հայտնել ՍԴ-ի և վարչապետի միջև լարվածության առնչությամբ, քանի որ ՍԴ նախագահի և մյուս այլախոհների հանդեպ հետապնդումներ ու ճնշումներ կան։

«Դուք ԱԱԾ-ի գործողությունները որակում եք որպես ճնշումնե՞ր։ Այսինքն, ի՞նչ  հետաքննություն որ անցկացվի նախորդ վարչակարգի ներկայացուցիչների, դրանց հնարավոր հանցագործությունների կամ չարաշահումների վերաբերյալ, դիտվելու է որպես ճնշո՞ւմ։ Այսինքն, արդարության վերականգնման, դրա վերաբերյալ հետաքննությունների անցկացումը կարող է երբևիցե համարվել ճնշո՞ւմ։ Ո՞րտեղ եք տեսել խախտում, դե արձանագրեք, եկեք ասենք՝ ժողովուրդ ջան, ի՞նչ ենք տեսնում․․․»,-բացականչեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․