|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Հայաստանի համար Եվրամիության հետ ինտեգրման դեպքում կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նույնը եղավ Ուկրաինայում։ Երբ որոշում էր ընդունվում ԵՄ-ին ինտեգրվելու մասին, խոսվում էր զարգացման հեռանկարների մասին։ Սակայն իրականում, օրինակ, ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ չմտավ եվրոպական շուկաներ։ Դրա նկատմամբ սահմանվեցին խիստ և անբարենպաստ սակագնային քվոտաներ։
Նույնը սպասվում է նաև Հայաստանին», - գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակում իր ալիքում։