Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 48 րոպե առաջ - 2026-06-02 19:50
Հասարակություն

Հոգևոր առաջնորդները կոչ են արել պահպանել Լիբանանի միասնությունը և աջակցել գաղթականներին

Հոգևոր առաջնորդները կոչ են արել պահպանել Լիբանանի միասնությունը և աջակցել գաղթականներին

Կայացել է Լիբանանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Լիբանանի տիւրզիներու համայնքապետարանին մէջ, այսօր՝ Երեքշաբթի, 2 Յունիս 2026-ին, Լիբանանի քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետերուհանդիպում մը կայացաւ: Այլ հոգեւոր պետերու կարգին, յիշեալ հանդիպումին իրենց մասնակցութիւնը բերին Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը եւ Շահէ Արք. Փանոսեանը:

Հոգեւոր պետերու խօսքերէն ետք, քննարկուեցաւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան յանձնախումբին կողմէ նախապէս պատրաստուած յայտարարութիւնը: Յայտնենք, որ յիշեալ յանձնախումբին մէջ հայ համայնքին կողմէ կը մասնակցի դոկտ. Ժան Սալմանեան: Քննարկումներու ընթացքին իւրաքանչիւր հոգեւոր պետ իր տեսակէտը պարզեց եւ ապա միաձայնութեամբ ընդունուեցաւ յայտարարութիւնը: Անոր մէջ դատապարտուեցաւ Իսրայէլի յարձակումները, զօրակցութիւն յայտնուեցաւ գաղթականներուն, ինչպէս նաեւ աջակցութիւն՝ Լիբանանի կառավարութեան, եւ շեշտուեցաւ տագնապալից այս օրերուն երկրին ներքին միասնականութիւնը պահպանելու անհրաժեշտ հրամայականը»,-ասվում է հաղորդագրության մեջ: