Միասին կարող ենք
կարևոր
310 դիտում, 57 րոպե առաջ - 2026-06-02 13:23
Քաղաքական

Խուզարկություններ՝«Հայաստան» դաշինքի շտաբում. Իշխան Սաղաթելյան

Խուզարկություններ՝«Հայաստան» դաշինքի շտաբում. Իշխան Սաղաթելյան

Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասաց Սաղաթելյանը։