|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը հնարավորինս արագ կյանքի կոչելն է:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:
«Եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են, որ ներառում են նաև խաղաղության պայմանագրի մշակում», - ասել է Զախարովան: