|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Երևան կատարելիք այցի ժամանակ կարող է տեղի ունենալ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստորագրումը. կարծիք է հայտնում Газета.Ru-ն Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին նվիրված հոդվածում:
Նշվում է, որ Հայաստանի շրջադարձը դեպի Ռուսաստան պատահական չէր: «Հայաստանին երաշխիքներ են հարկավոր, որ իր շահերը կպաշտպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական ճանապարհով լուծելու պարագայում»,- գրված է հոդվածում:
Հոդվածագիրը նաև անդրադարձել է օրերս Հայաստանում ՄՄ-ին միանալու դեմ կազմակերպված բողոքի ակցիային` նշելով, որ Հայաստանի բնակչության 2/3-ը դեմ է Սերժ Սարգսյանի այդ որոշմանը:
Հոդվածագիրը նաև նշում է, որ, ըստ ռուս փորձագետների, Հայաստանի՝ ՄՄ-ին միանալուց Ռուսաստանը տնտեսական առումով չի շահում. ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը մեծ չէ: «Սակայն Ռուսաստանը աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում: Ռուսաստանը ցանկանում է հետխորհրդային տարածքում բլոկ ստեղծել, որն ավելի մեծ կշիռ կունենա, քան միայն Ռուսաստանը»,- ասվում է հոդվածում: