Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նախքան կառավարության նիստը սկսելը ՀՀ վարչապետը նախ համառոտ ներկայացրեց նախօրեին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի արդյունքները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Վարչապետը նշեց, որ Եվրասիական հանձնաժողովի չորս երկրների համաձայնությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ-ի անդամագրումը Մաքսային միությանը: Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները կազմավորել են աշխատանքային խումբ, որը պետք է իրականացնի ճանապարհային քարտեզի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
«Մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում, և մեզանից է կախված, թե ինչ ժամանակամիջոցում կավարտենք այդ աշխատանքները»,- ասաց վարչապետը: Նա նաև հավելեց, որ դեկտեմբերի 5-ին նախատեսված է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում Հայաստանն, ըստ ոլորտների, պետք է ներկայացնի անելիքները, որպեսզի ճանապարհային քարտեզը արդեն դեկտեմբերին ներկայացվի նախագահների հաստատմանը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` Սանկտ Պետերբուրգում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի վարչապետերի հետ եղել է հանդիպում, և նրանք խոստացել են օժանդակել Հայաստանին` ՄՄ անդամագրությանն ուղղված աշխատանքները իրականացնելու համար: