կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:59
Քաղաքական

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։ 

 

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` նախարարը, որ մասնակցում էր «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին, նաև տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզը կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։

 

Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հոկտեմբերի կեսին հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, իսկ միությանը երկրի անդամակցությունը տեղի կունենա հաշվված ամիսների ընթացքում։

 

Մանրամասները՝ քիչ անց։

 

Սարգիս Հարությունյան