|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ավստրիայի նախկին կանցլեր Բրիջիթ Բիրլայնը զրկվել է վարորդական իրավունքից՝ մեքենան հարբած վիճակում վարելու հետևանքով. այս մասին գրում է Kronen Zeitung-ը:
Նշվում է՝ նախկին պաշտոնյան ընկերների հետ հանգստացել է ռեստորանում, իսկ տունդարձի ճանապարհին նրան կանգնեցրել է ոստիկանությունը: Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքական գործչի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը հասնում է 0.8 պրոմիլի:
Ավելի ուշ Բիրլայնը ներողություն է խնդրել կատարվածի համար ու ասել, որ իր պահվածքը օրինակ ծառայելուն չի համապատասխանում:
Հիշեցնենք՝ Բիրլայնը ծնվել է 1949 թ.-ին: Նա աշխատել է որպես փաստաբան, այնուհետև աշխատել է Ավստրիայի Սահմանադրական դատարանում: Նա կանցլեր է եղել 2019-ի հունիսից մինչև 2020-ի հունվարը՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը: