կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 09:29
Հասարակություն

Ավտոտնակի մեջ մխրճված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմածության 1-ին աստիճանի պատճառով 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից. Shamshyan.com

Ավտոտնակի մեջ մխրճված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմածության 1-ին աստիճանի պատճառով 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից. Shamshyan.com

Ոստիկանությունը պարզել է հուլիսի 28-ին Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանի կողմից ոչ սթափ վիճակում «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 32/1շենքի թիվ 0400 ավտոտնակ մխրճված և այնտեղ կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ «Opel»-ը պատկանում է նույն փողոցի բնակիչ, 40-ամյա Հարություն Եղիյանին:

Մ. Միքայելյանը եղել է խմածության այն աստիճանի, որ նա 1 տարի զրկվելու է ավտոմեքենա վարելու իրավունքից: Վերջինը հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալուց և գլխին վիրակապ դնելուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում ու եկել է վթարի վայր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի) խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել էր բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: