|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է զրկվել վարորդական իրավունքից Բեռլինում 142 կմ/ժ. արագությամբ մեքենա վարելու համար. գրում է Tagesspiegel թերթը:
Բռնցքամարտիկը իր Ferrari-ով սուրացել է Բեռլինի մայրուղիներից մեկով, որտեղ արագությունը սահմանափակվում է 80 կմ/ժ.-ով: Շոկի մեջ ընկած ճանապարհային ոստիկանները արագությունը չափել են ռադարով եւ կարճ հետապնդումից հետո կանգնեցրել մարզիկին: Աբրահամը ոստիկաններին վստահեցրել է, որ շտապում է մասնակցել ինչ-որ մրցանակի հանձնման արարողության եւ բավական ուշացել է: Ոստիկանները նրան ազատ են արձակել, սակայն ուղեկցել են մինչեւ արարողության վայրը, որպեսզի համոզվեն, որ բռնցքամարտիկն այլեւս չի խախտի կանոնները:
Հայտնի մարզիկը կարող է 3 ամսով զրկվել վարորդական իրավունքից, նաեւ պետք է վճարի 1360 եվրո տուգանք: Ըստ թերթի` Աբրահամը առաջին անգամ չէ, որ գերազանցում է արագությունը: