|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Մեր թիմում ոչ մեկը չի՛ կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ, վստա՛հ եղեք։ Հետաքրքիրը գիտե՞ք ինչ է․ հետաքրքիրն այն է, որ այդ երկու մարդկանց անուններն այն անուններն են, որոնցով կարելի է սերունդներ դաստիարակել։ Աշոտ Մինասյանը երեք պատերազմի մասնակից է, 44-օրյա պատերազմին էլ մասնակցել է ընտանիքով՝ իր տղաների հետ։ Փոխանակ սերունդներ դաստիարակենք հերոսների կենսագրության վրա, այդ հերոսներին ուղարկում են բանտ։ Հիմա հարց չի՞ առաջանում՝ ինչու այս իշխանությանը հերոսներ պետք չեն, հայրենասերներ պետք չեն։ Ես փորձեմ պարզաբանել, թե ինչու։ Նայե՛ք, մենք մեր ծրագրերում շատ ենք խոսում անվտանգության մասին. ասում ենք՝ անվտանգության բաղադրիչներ, մարտունակ բանակ, հզոր դաշնակից, հզոր ու ուժեղ առաջնորդ, բայց կա մեկ չափազանց կարևոր հանգամանք՝ հայրենասիրությունը։ Դու չես կարող մարտունակ բանակ ունենալ, եթե քո քաղաքացին հայրենասեր չէ. ինչ զենքեր ուզում ես բեր, ինչ զինամթերք, զինատեսակներ ու սպառազինություն։ Զինվորը պետք է լինի հայրենասեր, համոզված լինի, թե ինչի համար է ինքը կռվում, ինչի համար է ծառայում։ Այս մարդկանց հայրենասեր զինվոր պետք չի՛, հայրենասեր քաղաքացի պետք չի՛, որովհետև հայրենասեր քաղաքացին նաև պահանջատեր է իշխանություններից և թույլ չի տալու թշնամու կարգադրանքով փոխել, օրինակ, Սահմանադրությունը կամ զիջել տարածքներ»,- այս մասին Սիսանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։