կարևոր
5593 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 23:30
Քաղաքական Արցախ

Հայաստանում ունենք իշխանություններ, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանում ունենք իշխանություններ, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն․ Մետաքսե Հակոբյան

Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին։ Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրություններ իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Մանրամասներին ծանոթանալու համար Yerkir.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

«Իրարից տարբեր մարդիկ սոցցանցերում գրել էին և եկել հրապարակ, այնտեղ էին նաև «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները։ Մոտ 200-300, միգուցե, նաև ավել մարդիկ։ Երբ արդեն շարժումը վերափոխվեց, շարժման համակարգողները ուղղակի հեռացան, որովհետև ժողովրդական շարժումը չի կարող նման պահանջներ ներակայացնել։ Այսօր սկզբնական ակցիա եղավ, մյուս շաբաթ զարգացումներ կլինեն հաստատ, սա հիմանականում ավելի շատ անհատների խնդիր էր»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդկանց Էմոցիաները լարված են և կան մարդիկ ովքեր իրավիճակից օգտվում են, իսկ այն մասան, ովքեր գիտեն, թե ինչ կա անելու Արցախում, էնտեղ չեն․ «Ցավոք սրտի 2018 թվականից սկսված  էդպիսի մարդիկ ներդրվել են Արցախում, իհարկե իրենք հետևում մարդիկ չունեն, բայց կարողանում են էմոցիոնալ իրավիճակ ստեղծել։ Այսօրվա հավաքը իր մեջ լուրջ տարրեր պարունակում էր, բայց ինքնաբուխ էր»,- ասաց տիկին Հակոբյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Պրահայի քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ իրավական նշանակություն չունեցող հայտարարություն է․

«Դա անձերի խոսակցության արդյունք է, որովհետև շատ վաղուց տարածքային ամբողջականությունները ճանաչված են։ Այս իրավիճակում ի՞նչ տարածքներ ճանաչելու մասին է խոսքը, ի՞նչ սահմաններով, ո՞վ է դա որոշել ընդհանրապես։ Դա ևս մարդկանց զգացմունքային դաշտ տանելու համար է և նաև այն առումով, որ միանգամից մտածեն, վերջ  բոլոր հարցերն արդեն լուծված է, վերջ Արցախը տվել են, բայց իրականում էդպես չի, դա անում են, որպեսզի  յուրաքանչյուրը մտածի, որ իրենից ոչինչ կախված չէ»,- ավելացրեց նա։

Պատգամավորը կարծում է, որ կան բավականին շատ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս պահին այդիպիսի հայտարարությունները չեն կարող որոշիչ լինել․ «Մենք հո լավ գիտենք, որ պատերազմի միջոցով Արցախի հարցը չի լուծվել, դա կլինի էն դեպքում, երբ ժողովուրդը ևս իր թևերը իջեցնի և համաձայնվի էս իշխանությունների արածների հետ, որոնք կատարում են բոլոր պահանջները, ինչը որ իրենց առաջ դնում է Ադրբեջանը, և եթե այսօր ունենք էդպիսի իշխանություն, դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է էդպիսի իշխանության հետևից գնա, ժողովուրդը կարող է հակադրվել և կարող է շատ բան փոխել, սկսած իշխանություններից, մինչև՝ իշխանությունների որոշումները»։

Նրա խոսքով՝ պետք է լինի  ժողովրդական շարժում և դրան պետք է միանան բոլոր քաղաքական ուժերը։

Պատգամավորն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանն այլևս իվիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը՝ նշեց․

«Ժողովուրդը նաև ինքը պաշտպանված չէ իշխանություններից, դա մեսիջ էր նաև Հայաստանում բնակվող մեր ժողովրդին, որովհետև երբևէ Արցախն ու Հայաստանը առանձին չեն եղել իրարից, ոչ էլ ժողովուրդները, այսինքն մենք միշտ ունեցել ենք իշխանություններ, ովքեր անվտանգությունը երաշխավորելուց  գիտակցել են, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը նույնն են, որովհետև  առանց մեկը մյուսի չեն կարող  գոյատևել, հիմա երբ ասում են, որ մենք չենք կարող Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորել  դա նշանակում է, որ Հայաստանինը ևս։ Ունենք իշխանություններ Հայաստանում, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն»,- ասաց նա։