Միասին կարող ենք
կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 22:44
Քաղաքական

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան. Քրիստինե Վարդանյան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան. Քրիստինե Վարդանյան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս որպես Ադրբեջան: Այդ մասին ահազանգում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե լավ չպատկերացրեցիք՝ ՀՀ Արարատի մարզի տարածը Google- ճանաչում է որպես Ադրբեջան:

Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում:

Դե եթե ունես «ղեկավար» ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով ուրեմն այդ պայծանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկոուցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն, եթե չտանք պատերազմ կլինի:

Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք ինչ է լինե,ու քպ վերարտադրվելուց հետո:

Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանապարհն իշխանափոխությունն է»,-գրել է նա: