Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Google Maps-ը Սոթքի հանքավայրի հատվածում փոխել է հայ-ադրբեջանական սահմանային գիծը հօգուտ Ադրբեջանի:
Երկու երկրների միջև խորհրդային սահմանն անցնում էր հենց հանքավայրով։ 2020 թվականի պատերազմից հետո դրա մեծ մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Sputnik Արմենիան նկատել է սակայն, որ Google Maps-ի քարտեզի վրա նախկին սահմանը փոխվել է ոչ Հայաստանի օգտին։
Այսպես, քարտեզի վրա դեղին գույնով նշված է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագույնով՝ նախկինը (մոտավորապես):
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են կատարվել փոփոխությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թվականներին։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար հիմք են ծառայում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզները, ոչ թե Google-ի։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական ԶՈւ-ն իր դիրքերը տեղակայել է նախկին խորհրդային սահմանին՝ տեղում կիրառելով հենց առցանց ծառայության քարտեզները։
Հավելենք նաև, որ նախկին սահմանն առցանց քարտեզի վրա ավելի շատ էր համընկնում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1978 թ. քարտեզում արձանագրված սահմանի հետ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսից Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծությունների հետևանքով Սոթքի բացահանքում աշխատանքը դադարեցվել է։
Աղբյուրը` Sputnik Արմենիա