|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Google Maps քարտեզագրական ծառայությունը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանվել են այս կամ այն երկրում. այս մասին հայտնում է Google ընկերությունը։
Նշվում է՝ ծառայությունը կծանուցի նաև եկրների սահմաններին հսկիչ-անցակետերի առկայության մասին։
Համավարակի պայմաններում կարևոր է իմանալ, թե որոշ ժամերի որքանով է երկաթուղային կայարանը գերբեռնված կամ արդյոք աշխատում է ավտոբուսը՝ ըստ սահմանված երթուղային ժամերի։
Հայտարարությունում հստակեցվում է նաև, որ ծրագրային գործառույթները հասանելի են Android և iOS օպերացիոն համակարգերով սարքերի համար նախատեսված Google Maps-ի վերջին տարբերակում։ Սկզբնական հատվածում նորույթը հասանելի կլինի Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի բնակիչների համար, որից հետո արդեն կընդլայնի աշխարհագրությունը։