կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 21:13
Քաղաքական

Գնացե՛ք ընտրության, մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ վարդանյան

Գնացե՛ք ընտրության, մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ,

Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։

Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին այս օրերին մեր կողքին լինելու, քարոզարշավին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և աջակցելու համար։

Բոլորիս համար արդեն պարզ է, որ սա սովորական ընտրություն չէ․ սա երկու ուժերի՝ ազգայինի և ապազգայինի միջև գաղափարական առճակատում է։

Եվ այդ առճակատումը տևելու է այնքան, մինչև հաղթի ազգային Հայաստանը։

Բոլորիդ կոչ եմ անում՝ չվախենա՛լ, չհանձնվե՛լ, չկոտրվե՛լ, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր գաղափարական ու ազգային կեցվածքն արտահայտել՝ դեմ քվեարկելով օրվա իշխանության ապազգային քաղաքականությանը։

Գնացե՛ք ընտրության և կատարե՛ք ձեր բաժին գործողությունը՝ մերժելով ցավը, դավաճանությունը, պատերազմը, նվաստացումն ու ուրացումը։

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին։

Խոստանում եմ պայքարել այնքան, մինչև հաղթանակ ունենանք։ Խոստանում եմ՝ հաղթանակից հետո չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ճանապարհին մեր կողքին էին, ինչպես նաև չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ընթացքում մեր դեմ էին՝ խաբելով ու մոլորեցնելով մեր ժողովրդին։

Առա՛ջ դեպի հաղթանակ։

Ընտրե՛ք ձեր ընկերոջը՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի։

Ընտրե՛ք համար 10-ը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ավագանու ընտրություններ կլինեն նաև Արտաշատում։