|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, Ռուսաստանի բանակը անցած օրվա ընթացքում հատուցման զանգվածային հարված է հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:
«Հարվածները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։