|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նիկոլաևկա և Կարլ Մարքս բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրը», - ասվում է նախարարության ամփոփագրում:
Ըստ ՌԴ ՊՆ–ի` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վերահսկողության տակ վերցրել Կարլ Մարքս բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։