|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Յուրյևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների կողմից ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յուրյևկա բնակավայրը։
Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, երկու մոտոհետևակային, հետևակային և դեսանտագրոհային միավորման կազմավորումներ, ինչպես նաև տարածքային պաշտպանության երկու բրիգադ»,- ասված է նախարարության շաբաթական ամփոփագրում։
Գերատեսչության տվյալներով՝ հետ է մղվել հակառակորդի ստորաբաժանումների 38 հակագրոհ։