|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մենք բարձրաձայնում ենք Բաքվում պահվող 19 հայ գերիների մասին, սակայն երբ վերադարձի մասին ենք խոսում, պետք է հավելել նաև Կարեն Ավանեսյանին։ Կարեն Ավանեսյանի գերեվարումն այլ հանգամանքներում է տեղի ունեցել, բայց էթնիկ հայ է, դատապարտումը էապես կապված է Արցախի ինքնորոշման, հակամարտության հետ։ Այս մասին Կարեն Բեքարյանի «Միջազգային մատրիցա» գրքի շնորհանդեսին տեղի ունեցած քննարկմանն ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Առնվազն 20 հայի հայրենադարձման խնդիր կա, սակայն կա նաև փոխկապակցված, չլուծված խնդիրներ, ինրպիսին բռնի անհետացածների ճակատագրի պարզումն է, անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը, որտեղ տեղաշարժեր չեն տեսնում։
Ի տարբերություն գերիների խնդրի, որը նաև նախաստորագրված խաղաղության պայմանագրում որևէ կերպ մատնանշված, ձևակերպված չէ, ապա անհետ կործաների պարագայում առնվազն ունենք փոխհամաձայնեցված դրույթ, որը թերևս ուժ չի ստացել, սակայն ակնկալիքներ են ձևավորվում, որ այդ փաստաթղթի ստորագրումից, վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո զարգացումներ կլինեն»,- ասաց Սահակյանը՝ հայտնելով, որ Ադրբեջանում գտնվող բոլոր հայերն ունեն դատապարտվածի կարգավիճակ.
«Մեծամասնության առնչությամբ դատական ակտերը ուժ են ստացել։ 15-ի գործով տեղյակ ենք, որ ֆորմալ բողոքարկում է եղել Ադրբեջանի վերադաս դատական ատյաններ, բայց տեղի է ունեցել հետաքրքիր պայմաններում. ամբաստանյալներն ու իրենց ադրբեջանական իրավաբանները չունեն դատավճիռները, ամբողջական տեքստեր, պետությունը չի տրամադրել, բայց մյուս կողմից ունենք նույն Ադրբեջանի փաստաբանների կողմից բողոքարկում։ Անհասկանալի է, թե առանց դատական ակտի հասանելիության ինչպես են արդյունավետ կերպով կարողացել բողոքարկել ու ենթադրաբար պաշտպանել հայերի իրավունքները»,- ասել է Սահակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ գերիները պահվում են որպես լծակ քաղաքական օրակարգային խնդիրների լուծումներ հասունացնելու կամ դրանց կատարումն ապահովելու համար։