| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ Haberler-ի` Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի միության նախագահ Գյոքսել Գյուբեյը հերթական անգամ հանդես է եկել հակահայ հայտարարություններով` այն անգամ բողոքելով Սպիտակ տանը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգի ցուցադրման դեմ:
Գորգի ցուցադրումից խիստ վրդովված Գյուբեյն ասել է. «ԱՄՆ-ն այդ հարցում ոչ թե չեզոք, այլ բացարձակապես միակողմանի քաղաքականություն է վարում: Եթե Հայաստանը մուսուլմանական երկիր լիներ, ԱՄՆ-ն այդ հարցում չէր լինի հայերի կողմից: Քրիստոնյա երկիր լինելու պատճառով հայաստանամետ դիրք է ընդունում»:
Նշելով, որ Սպիտակ տանը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգի ցուցադրության մեջ իրենք իմաստ են տեսնում,` նա հավելել է. «Չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` այդ գործընթացի հարթման նպատակով ցավակցական ուղերձ հղելուն, հայկական կողմը շարունակում է կտրուկ քաղաքականություն վարել: Այս պնդումները շարունակում են անել, որպեսզի մեր երկրի նկատմամբ միջազգային թշնամանք ստեղծեն: Այդ գորգով ուզում են խղճահարություն առաջացնել իրենց հանդեպ: Այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ որբեր են մեծացել, վերջապես` նրանք պրծել են մեծ պատերազմից: Իսկ ԱՄՆ-ի կողմից այդ գորգի ցուցադրումը ծայրաստիճան սխալ է: ԱՄՆ-ն այդ գորգը Թուրքիայի դեմ որպես քաղաքական լծակ է օգտագործում: Նա այդ հարցում շատ սխալ քաղականություն է վարում: Ամեն տարի այդ մասին վատ հայտարարություններով հանդես եկող ԱՄՆ-ը ոչ թե չեզոք, այլ կողմնապահ քաղաքականություն է վարում»: