կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 22:57
Քաղաքական

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 3 գերիները տարեց քաղաքացիական անձինք են, լուրջ առողջական խնդիրներ ունեն

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 3 գերիները տարեց քաղաքացիական անձինք են, լուրջ առողջական խնդիրներ ունեն

Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել երեք գերի։