կարևոր
8647 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 16:31
Իրավական Քաղաքական

Պաշտոնապես Բաքվում պահվում է 23 հայ․ Արցախի ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու․ Սիրանուշ Սահակյան

Պաշտոնապես Ադրբեջանում պահվում է 23 հայ, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ։ Տեղեկությունը, հրավիրված ասուլիսին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, ունենք նաև քաղաքացիական գերիներ և նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը»,-նշեց Սահակյանը։   

Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումներ ստեղծելու, զինելու, ապօրինի խոշտանգման, և այլնի համար, և հարցը ներկայացնում է ներպետական կարգավումների կոնտեքստում։ Սահակյանի խոսքով՝ կան նաև բռնի անհետացման ենթարկված գերիներ։

«Մենք չունենք տեղեկություն 2023թ.-ի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ ունենք դեռևս 44-օրյա պատերազմից և այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն, որևէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը և ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքներին»,-ասաց նա և նշեց, որ անհետ կորածների խնդիրը ևս շարունակվում են չլուծված մնալ։

Սահակյանը հավելեց՝ շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են։