Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռատոնը խլեցին մեզանից, այս ամենից պետք է հետևություններ անել, դասեր քաղել թերություններից, բայց այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել՝ շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Հաղթանակ» զբոսայգում, ուր այցելել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմը հաղթած հերոսների հիշատակին:
Սեյրան Օհանյանը խոսեց նաև Եռատոնի մասին, որ հայ ժողովուրդն ավանդաբար նշում է մայիսի 9-ին՝ իբրև Հայրենականում հաղթականի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր։
«Տարիներ առաջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան մի քանի ուղղություններով պատմական էր մեզ համար: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է: Դրանով նաեւ հիմք ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի ցամաքային միացման, որովհետեւ հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ Մայր Հայաստանին: Նաեւ ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով, բայց այնուամենայնիվ ռազմական գիտության պահանջների համաձայն: Այն հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Այսօր, նշեց նա, իրավիճակն այլ է․ կարծես Եռատոնը խլեցին մեզանից:
«Այս ամենից պետք է դասեր քաղել: Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբվել եւ համապատասխան վերահսկողություն իրականացնել: Այս դասերը պետք է քաղենք հետագայի համար, նկատի ունեմ ողջ ժողովրդին: Եթե իշխանությունները չեն ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին, իսկ եթե դա նրանք չեն ցանկանում, պետք է հեռացնի այս իշխանություններին»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա վստահ է, որ «Դիմադրություն» շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն խնդրել ժողովրդին, որ հանրային ճնշմամբ հեռացնի այս իշխանություններին:
«Հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու համախմբվել, որովհետև «Դիմադրություն» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։ Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ «Դիմադրություն» շարժումն ուղղված չէ սոցիալական վիճակին, այն ուղղված է արժանապատվությունն ուղղելուն։
Նա համաձայն չէ տեսակետին, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը չի ավելանում. «Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ իրականացնում ենք տարբեր ակցիաներ եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում»,ասաց նա։
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ԱԺ-ում ժամանակին հայտարարել, որ բանակցային գործընթացը տապալվել է՝ Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելուն: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ՝ իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»,-վստահեցերեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․