Միասին կարող ենք
կարևոր
955 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-03 14:17
Հասարակություն

Որ փողոցներն այսօր փակ կլինեն

Որ փողոցներն այսօր փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե այսօր որ փողոցները փակ կլինեն ավտոմեքենաների երթևեկության համար.

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․

Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ.

Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում: