Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքի առնչությամբ, այսօր հանդես եկան հրատապ մամուլի ասուլիսով։
Ստորեւ ներկայացված են ասուլիսի ընթացքում պրոֆեսորի կալանքի առնչությամբ հնչեցված կարեւորագույն շեշտադրումները։
«Հայաստան» խմբակցության նիստի ընթացքում, որին ներկա էր նաև դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է դարձել պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու որոշման մասին։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավորված է առանց որևէ իրավական հիմքի և ԱԺ համաձայնության։ Նա այսօր ինքնակամ կներկայանա «Վարդաշեն» ՔԿՀ։
Դատախազի բացատրություններն ԱԺ-ում կապացուցեն, որ այս քրեական գործն ունի բացարձակապես քաղաքական դրդապատճառ, բովանդակազուրկ է և նպատակ ունի վախի մթնոլորտ սփռել երկրում։
Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի մոտ 13 անդամ, այդ թվում՝ 3 պատգամավոր և 5 պատգամավորության թեկնածուներ։
Այսօրվա իշխանությունը հետապնդում է այն մարդկանց և ուժերին, որոնք հակադրվում են ներկայիս կառավարման համակարգին։
Կեղծ դատավարություններով իշխանությունը փորձում է շեղել «Հայաստան» դաշինքին իր պայքարից․ դա չի հաջողվելու։
Դատարանների, դատախազների և քննիչների քմահաճույքից ելնելով՝ անձեռնմխելիության ինստիտուտը դարձել է սահմանադրության գոյություն չունեցող նորմ։
Աղբյուրը՝ «Հայաստան» դաշինք