կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 15:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցներում վախի մթնոլորտ կա․ Գևորգ Գորգիսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Եթե որևէ մեկը ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է խորհրդից, նա ստում է. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում իրեն անվստահություն հայտնելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ։

Այսպես նա պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պնդմանը, թե դպրոցներում վախի մթնոլորտ կա, ուսուցիչները բողոքում են, սակայն չեն ուզում, որ իրենց անունները բարձրաձայնվեն։

«Մի հատ մտեք, իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք, տեսեք, թե ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում, ու որևէ բան չի եղել»,- ասաց նախարարը:

Նա նաև պահանջեց, որ Գորգիսյանն ասի, թե դա ում պնդումն է․ «Ու նա պատասխանատվության կենթարկվի, քանի որ նման բան չի եղել»:

Արայիկ Հարությունյանը վստահ է, որ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան՝ հիմա:

Մանրամասն՝ տեսանյութում: