|
Փոխարժեքներ
28 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը դուրս է եկել Աղվերանի Apricot հյուրանոցից։
Շարասյան մեջ նկատվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Խոսքը «Mercedes» մակնիշի «S» մոդելի թանկարժեք ավտոմեքենայի մասին է՝ 015 MT 01 համարանիշներով։
24News-ը պարզել է, որ վերը նշված պետհամարանիշով մեքենան տնօրինում է «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն։ Նշված ՍՊԸ-ն մամուլում շրջանառվող բազմաթիվ տեղեկատվությունների համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից է։
Լրատվականը կապ է հաստատել Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակի հետ՝ հասկանալու, թե արդյոք Սուքիասյանը հանդիպե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետին։
Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը 24News-ի հետ զրույցում նշել է, որ վերջինս չի մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը: Սակայն ասաց, որ մասնակցել է «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ մարզային այցով Գեղարքունիքում է: