|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
168.am-ը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարությունը հերթական գնումն է կատարել։
Նախարարության և այս ընկերության միջև գնման պայմանագիրը կնքվել է հուլիսի 21-ին։
Ըստ իշխանական պատգամավորի ընտանեկան բիզնեսի և պետական գերատեսչության միջև կնքված պայմանագրի՝ 5 միլիոն 600 հազար դրամով «Սիլ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրելու է Ոստիկանության մեքենաները. ապահովագրվող մեքենաների քանակը գնման պայմանագրում նշված չէ։
Նշենք, որ այս գնումն իրականացվել է մեկ անձից ընթացակարգով, ինչը նշանակում է, որ ապահովագրական այլ ընկերություններ հնարավորություն չեն ունեցել մրցույթի մասնակցելու և ցածր գին առաջարկելու, և Ներքին գործերի նախարարությունում կայացվել է որոշում, որ պետության կարիքների համար էժան և որակյալ ծառայություն կարող է մատուցել հենց «Սիլ ինշուրանս» ընկերությունը»: