կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 18:04
Քաղաքական

Խաչատուր Սուքիասյանի հետ քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք. Նիկոլ Փաշինյան

Խաչատուր Սուքիասյանի հետ քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք. Նիկոլ Փաշինյան

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը ՔՊ անդամ չէ և չի կարող ՔՊ ընտրացուցակով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ ՔՊ համամասնական ցուցակում կարող են ընդգրկվել միայն կուսակցության անդամները: Խաչատուր Սուքիասյանը ՔՊ անդամ չէ»,- ասաց նա:

Հարցին, թե ՔՊ-ին անդամակցելու գործընթաց կա՞, Փաշինյանը պատասխանեց. «Կուսակցություն մտնելու հետևյալ ընթացակարգը կա, և անձը պետք է ցանկություն հայտնի մտնելու կուսակցության շարքեր, և կուսակցության վարչությունը պետք է որոշում կայացնի՝ ընդունո՞ւմ է նրան, թե՞ ոչ: Ընթացակարգը հետևյալն է: Եկեք Կիկոսի մահը չսարքենք՝ բա որ այսպես լինի, բա որ այնպես լինի: Կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ, կլինեն կոնկրետ պարզաբանումներ»:

Հարցին՝ օլիգարխի հետ կհամագործակցե՞ք, պատգամավորը պատասխանեց. «Դուք, օլիգարխ ասելով, նկատի ունեք Խաչատուր Սուքիասյանի՞ն: Տեսեք` Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք, դա Ազատության հրապարակն է: Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք, բայց դա չի նշանակում, թե որևէ բան անելիս կոնսուլտացիաներ ենք անում, դա չի նշանակում, թե հաճախ հանդիպում ենք, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք, ամեն ինչ գնահատում ենք նույն կերպ։ Դա նշանակում է այն, ինչ գիտեք: Մենք գտնվել ենք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց` նույն վայրում»: