կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 13:28
Տնտեսական

Ջերի Գորմանը Հայաստանում կներկայացնի Fortune Oil PLC-ը

Ջերի Գորմանը Հայաստանում կներկայացնի Fortune Oil PLC-ը

Fortune Oil PLC (FTO.LN) ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանում երկաթի հանքաքարի արդյունահանման նախագծերի տնօրեն է նշանակում Ջերի Գորմանին: Վերջինս իր պարտականություններին կանցնի 2011 թվականի հոկտեմբերի 1-ից. տեղեկացնում է  Dow Jones լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն` Ջերի Գորմանն ավելի քան 30-ամյա փորձ ունի լեռնամետալուրգիայի բնագավառում եւ մետալուրգիական նախագծեր է իրականացրել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում ու Աֆրիկայում: Նա պատասխանատու կլինի Հրազդանի եւ Աբովյանի մետաղահանքերի շահագործման համար եւ կհանդիսանա Fortune Oil ընկերության ամենաբարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում:

Հիշեցնենք, որ մինչ այս չինական ընկերությունը հայտարարել էր, թե մտադրություն ունի շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանի երկաթահանքերի հետազոտման եւ մշակման գործում: Նույն ընկերության տվյալներով` Հրազդանի երկաթահանքն ունի 77 մլն տոննա, Աբովյանինը` 250 մլն տոննա, իսկ Սվարանցի երկաթահանքը` 1500 մլն տոննա հաստատված, հավանական եւ նախնական գնահատված պաշարներ: