Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ, երբ Դեր-Զորի եկեղեցի էի այցելել մի արաբ կին եկել նստել և ուշադիր զննում էր մեզ: Հայերեն չգիտեր, բայց կարծես հասկանում էր մեր խոսակցությունը: Հետո իմացանք, որ նրա մայրը այն հարյուրհազարավոր գաղթական երեխաներից մեկն է եղել, ով Արևմտյան Հայաստանից հրաշքով փրկվել և հասել էր Դեր-Զոր: Այստեղ նրան կնության էին վերցրել իսլամ արաբները... Կինը, որ եկել, նստել էր եկեղեցիում, ոչինչ չէր խոսում: Տեղացիները պատմեցին, որ ամեն անգամ, երբ լսում է, որ հայեր են եկել, կինը թողնում է իր գործերը և շտապում եկեղեցի: Լուռ նստում և հետևում է հայերին: Ասում էին, թե իր նմանությամբ փորձում է գտնել իր շառավիղի անդամներին և այդ կերպ կարոտն էր առնում իր կորցրած, իրեն «մոռացած» ազգականներից:
Հիմա, երբ կարդացի, որ այդ եկեղեցին այլևս չկա, այդ կինը «եկավ ու կանգնեց աչքիս առաջ»: Տեսնես ողջ է՞, ի՞նչ է մտածում: Վսստահ եմ՝ սգում է...Իր հավատքի կրողները, իր «մի պտղունց» հայրենիքն են ոչնչացրել...
Բայց այս ամենից բացի կա մի ճշմարտություն, որ քննարկման ենթակա չէ. օտարի հողում հայրենիք չի կառուցվում, եկեղեցի չի կառուցվում, ոչինչ չի կառուցվում.. այդ բոլորը ժամանակավոր են մինչև վերջնական ասիմիլիացիան: Եւ ամենևին կարևոր չէ, եկեղեցի կառուցում ես արաբական երկրներում, ռուսական անծայրածիր տափաստաններում, թե՞ ամերիկաներում... միևնույն է, դրանք ինչ-որ պահի ոչնչացվելու են»: