Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Նոր-Հաճնի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերել են 5 քաղաքացու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք տան բնակիչներն էին՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը, 16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն եւ 14-ամյա Ժաննա ն.:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը եւ Հայաստանում գտնվող հորեղբայրը: