|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2026թ․ ապրիլի 16-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ Արձանագրվել է Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Դիմողներն առանձին գանգատներ են ներկայացրել, սակայն, ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է դրանք և կայացրել մեկ որոշում՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Գործը վերաբերում է 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Այդ օրը Դ․ Սելիմյանին և բողոքի ակցիայի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխել են ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահել մոտ 10 ժամ։
2015թ․ մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով ավելացնելու համար։ Հանձնաժողովը հունիսի 17-ին թույլատրել է սակագինը բարձրացնել 6,93 դրամով, որն ուժի մեջ էր մտնելու 2015թ․ օգոստոսի 1-ից։ Հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնությամբ կազմակերպվել են բողոքի ցույցեր՝ «Ո՛չ թալանին» կարգախոսով: Ցուցարարները 72 ժամ էին տվել իշխանություններին՝ սակագնի որոշումը կասեցնելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։