|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ուկրաինայում կալանք է սահմանվել Nika Spirit ռուսաստանյան լցանավի նկատմամբ, այդ թվում` խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերի. հայտնում է РИА Новости-ն` Ուկրաինայի գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսին հղումով:
Ընդ որում, ըստ դատախազի, ուկրաինական դատարանը ստուգել է զինվորական դատախազների և Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչների գործողությունների օրինաչափությունը: Միաժամանակ ընդգծել է, որ ուկրաինական օրենսդրությունը չի նախատեսում հյուպատոսի կամ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի համաձայնությունը Ուկրաինայի տարածքում գտնվող ծովային կամ գետային տրանսպորտում քննչական գործողություն իրականացնելու համար: