Փոխարժեքներ
04 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.99 |
EUR | ⚊ | € 406.68 |
RUB | ⚊ | ₽ 3.9947 |
GBP | ⚊ | £ 488.85 |
GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՄԻԵԴ-ը 2024 թվականին Հայաստանի մասով կայացրել է 16 վճիռ՝ 16 դիմումների վերաբերյալ։ 15 վճռով իրավունքի խախտում է հայտնաբերվել, մեկ դատավճռով խախտում չի հայտնաբերվել։
ԵԽ մամուլի ծառայությունը, ամփոփելով նախորդ տարվա վիճակագրությունը, տեղեկացնում է՝ 6 վճիռներով խախտված է ճանաչվել ազատության և անվտանգության իրավունքը, 3 վճիռով՝ խոսքի ազատության իրավունքը։
Եվս 52 դիմում չի ընդունվել դատարանի կողմից 2023-ի՝ 510 դիմումի և 2022-ի 177 դիմումի համեմատ:
ԵԽ-ում նշում են, 2024 թվականի ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած տարիներին իրականացված բարեփոխումներն ու ռազմավարությունները տվել են իրենց պտուղները։ Ներկայացված դիմումների թիվը դեռևս մեծ է՝ 60.350, սակայն դրանց թիվը 8100-ով կամ 11.8%-ով նվազել է 2023-ի վերջի համեմատ, 2022-ի տարեվերջի համեմատ ՄԻԵԴ ներկայացված դիմումերի թիվը նվազել է 14.300-ով կամ 19.2%-ոց։
Եվրոպական դատարան ներկայացրած դիմումների գրեթե երեք քառորդը վերաբերում է հինգ պետությունների՝ Թուրքիային (21.600), Ռուսաստանին (8.150), Ուկրաինային (7,700), Ռումինիային (3.850) և Հունաստանին (2.600)։
2024 թվականին առնվազն մեկ խախտում հայտնաբերած վճիռների ամենաշատ թվով երկրներն էլ գրեթե նույնն են.
1. Ռուսաստան (302 խախտում՝ 302 վճիռ)
2. Ուկրաինա (153 խախտում 158 դիմում)
3. Թուրքիա (67 խախում 73 դիմում)
4. Իտալիա (51-խախտում 58 դիմում)
5. Ռումինիա (49 խախտում 58 դիմում)։
2024-ին Հայաստանից ՄԻԵԴ-ը ստացել է 949 դիմում, 2023-ին ներկայացրած 836-ի ու 2022-ի՝ 1232-ի համեմատ։
ՄԻԵԴ-ի վերաբերյալ տարեկան զեկույցում Հայաստանը նշվում է դատարանի վարույթում գտնվող միջպետական գործերի համատեքստում.
Հայաստանը չորս դիմում է ներկայացրել Ադրբեջանի դեմ, մեկ դիմում՝ Թուրքիայի դեմ, երկու դիմում Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դեմ։
Նշվում է, որ ի հավելումն, աշխարհում հակամարտություններին վերաբերող 12 միջպետական գործերի, կան նաև մոտավորապես 10500 անհատական դիմումներ, որոնք բխում են այդ նույն հակամարտություններից: