|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 25-ին վճիռ է կայացրել, ըստ որի` Թուրքիան հանցավոր է ճանաչվել թուրք պատմաբան Թաներ Աքչամին հալածելու համար, որը փորձում է ազատ քննարկման դնել Հայոց ցեղասպանության թեման. տեղեկացնում է «Ասպարեզ» թերթը:
Աքչամ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի իշխանությունների դեմ` պնդելով, որ իր դեմ ճնշումներ են բանեցվում, որպես ինքը չարծարծի Հայոց ցեղասպանության հարցը: Փաստորեն, եվրադատարանը համաձայն է գիտնականի հետ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից պարտադրված օրենքները խախտում են խոսքի եւ արտահայտվելու ազատությունը երաշխավորելու մասին Թուրքիայի ստանձնած պարտավորությունները: