Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին համագործակցության մասին Վաշինգտոնի առաջարկն անհնարին է անվանել և հայտարարել է, որ Թեհրանը չի կարող ընդունել այն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ նրա ամերիկացի գործընկեր Քելլի Քրաֆթը նամակ էր ուղարկել կազմակերպության Անվտանգության խորհուրդ, որում հայտնել էր տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին:
Ըստ Քրաֆթի` Միացյալ Նահանգները ձգտում է «կանխել միջազգային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հետագա սպառնալիքը կամ իրանական ռեժիմի կողմից էսկալացիան»:
Բացի այդ, մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն «արդարացված է» ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետությանն ինքնապաշտպանության իրավունք է տալիս:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է թշնամություն հրահրել, բանակցությունները ոչ մի իմաստ չունեն»,- ասել է իրանցի դիվանագետը:
Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգների «աննախադեպ» պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: