Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան ու թուրքական Կիպրոսը մտադիր չեն հրաժարվել Կիպրոսի հիմնախնդիրը՝ «երկու պետության» սկզբունքով կարգավորելու առաջարկից:
Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ:
Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու թուրքական հատվածի ղեկավարի առաջարկը՝ Էրդողանը նշել է, որ այդ առաջարկն իրատեսական հենքի վրա է դնում ցայսօր ապարդյուն անցած խնդրի լուծման ջանքերը:
Երկօրյա այցով Հյուսիսային Կիպրոսում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ ասել է՝ ոչ մի արտաքին ուժ չի կարող վնաս հասցնել իրենց եղբայրությանը:
Այցից առաջ Էրդողանը «լավ նորություններ» էր խոստացել, ու միջազգային մի շարք լրատվամիջոցներ տարբեր կանխատեսումներ էին արել: Մինչդեռ, Թուրքիայի նախագահը պարզապես հայտնել է, որ քանի որ Հյուսիսային Կիպրոսը պատշաճ նախագահի նստավայր ու խորհրդարանի շենք չունի, նորը կկառուցեն:
Նշենք, որ հուլիսի 20-ին թուրքական Կիպրոսը նշում է 1974 թվականին Թուրքիայի զորքերի ափհանման օրը, ինչը թուրքական զորքերի ներխուժում էր Կիպրոս, Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիա, բայց Անկարան դա ներկայացնում է հույն ազգայնականների հեղաշրջումից Կիպրոսի թուրք բնակչությանը պաշտպանելու գործողություն, եւ այդ օրվանից Կիպրոսը մասնատված է երկու՝ Հունական եւ թուրքական հատվածների:
Էրդողանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք բացի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունից սպասվում են այլ երկրների ներկայացուցիչների այցը հյուսիսային Կիպրոս:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ նման բարձր մակարդակով շփումներ հաստատեն:
Հյուսիսային Կիպրոսը ճանաչում է միայն Անկարան, հարաբերություններ չկան անգամ կղզու հունական հատվածի հետ, որը ոչ միայն միջազգայնորեն ճանաչված պետություն է, այլ նաեւ Եվրամիության անդամ: