|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Այսօր մենք բախվում ենք 2023 թվականի Արցախի ցեղասպանության հետ։ Արդարության պահանջը և Սփյուռքում հայկական կյանքի ամրապնդումը՝ իր ինստիտուտների բազմազանությամբ, մնում են Սփյուռքի առանցքային առաքելությունը»,-այս մասին Փարիզում կայացած Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովում հայտարարեց Հայերի կենտրոնական խորհրդի վարչության նախագահ, գերմանացի Ջոնաթան Սպանգենբերգը։
«Մայիսի 4-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ Սփյուռքը հնարավորություն ունի բարձրացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի իրավունքների հարցը՝ հաշվի առնելով Ցեղասպանության մասին կոնվենցիան և ցեղասպանությունը կանխելու պարտավորության հարցը՝ այն պահին, երբ դրա վտանգը կա. պարտավորություն, որը պետություններին ստիպում է գործել»,-ասել է Ջոնաթան Սպանգենբերգը։