կարևոր
4207 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-08-22 21:29
Հասարակություն

Էս պայքարը շատերիդ կենդանություն է տվել, բայց կարող է շատերին թաղել․ ասելիք, անելիք ունեք, դուրս եկե՛ք փողոց, մենք էլ՝ ձեզ հետ․ Սրբազան

«Խոսքս ուղղում եմ անխտիր բոլոր քաղաքական գործիչներին։ Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի ու ինձ հետ։ Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել։ Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։ Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
 

«Արցախը հանձնելուց Բագրատ Սրբազանը չկար հրապարակում։ Կարող էիք հեռադիտակներով, հեռուսացույցներով ու հեռախոսներով չդիտեիք, այլ ինքներդ լինեիք հրապարակում։ Ովքեր այդ ժամանակ եղել են հրապարակում, ապա հազար հարգանք իրենց։ Բայց դրանից հետո երկար ժամանակ կար հրապարակը լցնելու ու պայքարը առաջնորդելու համար։

Ձեր կյանքը մի պայմանավորեք ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ։ Մի սպասեք ողորմության։ Եթե ունեք հայրենիք ու պատիվ, ապա մի վերլուծեք ու ձեր կյանքը մի պատմեք, այլ դուրս եկեք փողոց»,-ասաց Սրբազան Հայրը։



Մանրամասն՝ տեսանյութում։