|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իրանական պաշտոնական տելեգրամյան ալիքները հրապարակել են Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ոչնչացված E-3G Sentry AWACS ինքնաթիռի արբանյակային լուսանկարները՝ մարտի 27-ին Իրանի հարվածից առաջ և հետո։
«Այն չի վնասվել. այն ամբողջությամբ ոչնչացվել է»,- լուսանկարները մեկնաբանում է Clash Report ռեսուրսը։
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի և արաբական երկրների պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ իրանական հրթիռն ու անօդաչու թռչող սարքը հարվածել են Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ավիաբազային՝ վնասելով ամերիկյան հետախուզական կարևոր ինքնաթիռ և վիրավորելով զինծառայողների։
Հաղորդվում էր, որ վնասված ինքնաթիռների թվում է եղել E-3 Sentry-ն՝ հեռահար նախազգուշացման և կառավարման համակարգը, որն օգտագործվում է մեծ հեռավորությունների վրա հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ու ինքնաթիռների հետևելու և իրական ժամանակում մարտի դաշտի իրազեկվածությունն ապահովելու համար։ Ինքնաթիռը կենտրոնական դեր է խաղում օդային գործողությունների համակարգման և սպառնալիքներին արձագանքելու գործում։