կարևոր
3220 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 12:57
Աշխարհ

Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ

Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ

Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։

Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է արագ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի հենց առաջին պահից», - նշված է Զելենսկիի հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս, այսպես ասած, ընդունի պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը կլինի թագավորությունում, բայց չի մասնակցի բանակցություններին։

ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքում Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Ուկրաինայից բանակցություններին կմասնակցի Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ասել է, որ ամերիկյան թիմը ցանկանում է քննարկել խաղաղության հիմնական դրույթները՝ փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին: