Միասին կարող ենք
կարևոր
1675 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 23:37
Հասարակություն

Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել. ArmeniaSputnik

Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել. ArmeniaSputnik

Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ռազմական դիրքերից մեկը, ընդ որում` այն հատվածում, որը ըստ 2024 թվականի պայմանավորվածության՝ սահմանազատման ենթակա չէր։

2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:

Карта участков делимитации в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026

Տավուշում սահմանազատման հատվածների քարտեզ

Այս քարտեզի վրա սլաքով նշել ենք ՀՀ ԶՈւ դիրքի գտնվելու վայրը։ Երևում է, որ սահմանազատումը այդ հատվածին որևէ կերպ չի վերաբերել (այսինքն՝ այդ գործընթացը չէր կարող դիրքը հետ քաշելու պատճառ դառնալ. խմբ)։

Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո:

Спутниковые снимки района расположения позиции ВС Армении в 2023 и 2025 годах - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026

Հայկական դիրքերի արբանյակային լուսանկարները 2023 ու 2025 թթ.

Մասնավորապես նոր լուսանկարում երևում է, որ Բերքաբերի ջրամբարի ափին այլևս չկա ՀՀ ԶՈւ նախկին դիրքը: Ամենայն հավանականությամբ, այն ապամոնտաժվել է, իսկ խրամատները լցվել են։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ-ին այս դիրքորոշման վերաբերյալ՝ խնդրելով տեղեկացնել՝

1) Արդյոք հանվել/հետ է քաշվել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող ՀՀ ԶՈւ դիրքը (Մեզեմ գյուղի դիմաց, 41° 3'42.87"N 45° 7'23.60"E կոորդինատներով),

2) Եթե այո, ապա երբ և ինչու:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»,– պատասխանել է ՊՆ-ն։

 

Թե կոնկրետ ինչ հարցման կամ ԱԱԾ-ի «արձագանքի» մասին է խոսքը, ՊՆ-ից չեն պարզաբանել։ Մեր կողմից մատնանշենք, որ ժամանակին ԱԱԾ-ից իսկապես տվյալներ ենք հարցրել, բայց այդ շրջանում դիրքային այլ փոփոխությունների մասին։ Կոնկրետ տեղեկություններ մեզ այդպես էլ չեն տրամադրել։

Հավելենք, որ արբանյակային լուսանկարները հաստատում են նաև Sputnik Արմենիայի՝ Տավուշի դիրքերից մեկից Ադրբեջանի զորքերի հետքաշման մասին նախկին հաղորդագրությունները։

Դիրքի փոխանցման մասին տեղեկատվությունը հրապարակել ենք դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Հայաստանի պաշտոնական իշխանություններն այն ժամանակ ո՛չ հաստատել էին, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունը։ Սակայն, դատելով արբանյակային թարմացված լուսանկարներից, Բերքաբեր գյուղից հյուսիս-արևելք տեղակայված այդ դիրքն իրականում չկա։ Այն հետ է քաշվել 250-300 մետր հյուսիս-արևելք։

Отвод позиций ВС Азербайджана на делимитированной территории - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026

Ադրբեջանական դիրքի հետքաշումը

Ընդ որում նշենք, որ Ադրբեջանը ԶՈւ-ն հետ է քաշել միայն 1, իսկ Հայաստանը՝ առնվազն 8-9, այն էլ՝ մարտավարական առումով շատ ավելի կարևոր դիրքեր։

Նշենք, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականից հետո փաստացի կանգ է առել և դեռևս չի շոշափել 2021-2022 թթ. Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածքը։

Աղբյուրը՝  ArmeniaSputnik