Միասին կարող ենք
կարևոր
841 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 13:27
Աշխարհ

Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ողջախոհություն կունենա և չի հարձակվի «Բուշեր» ատոմակայանի վրա․ ԱԳՆ

Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ողջախոհություն կունենա և չի հարձակվի «Բուշեր» ատոմակայանի վրա․ ԱԳՆ

Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն նպատակ չունի հարվածել Իրանի «Բուշեր» ատոմակայանին՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած վերջնագրի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին-ն:

«Ես կարծում եմ, որ «Բուշերը» չի ներառվի այդ ցուցակում, քանի որ հետևանքները պարզապես աղետալի կլինեն բոլորի համար: Կարծում եմ՝ ամերիկյան ղեկավարությունը բավարար ողջախոհություն կցուցաբերի դա չանելու համար», - «Ռուսաստան և Հնդկաստան. դեպի երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի Իսլամական Հանրապետության էլեկտրակայանները՝ սկսելով ամենախոշորից: