|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Ռոսատոմը» նախատեսում է «Բուշեր» ԱԷԿ–ի աշխատակիցների հերթական տարհանում իրականացնել Հայաստանի տարածքով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Նա հիշեցրեց, որ երեկ 1-ին բլոկի շրջանում հարված է գրանցվել։ Սա ատոմակայանի անմիջական գնդակոծության առաջին փաստն է. արկը պայթել է և վնասել շենքերից մեկը, որը կապ չունի միջուկային ցիկլի հետ։
«Մենք հերթական տարհանումն ենք պատրաստում։ Հզոր կենտրոնական տարհանում կլինի, որից հետո ատոմակայանում բառացիորեն մի քանի տասնյակ մարդ կմնա սարքավորումների վերահսկումն ապահովելու համար։ Հենց որ ռազմաքաղաքական իրավիճակը թույլ տա, մարդիկ կլքեն ատոմակայանն ու Իրանը։ Հայաստանով երթուղի է մշակվել», – ասաց Լիխաչովը։
Նրա խոսքով` չնայած լարվածությանը`ատոմակայանի շրջակայքում ճառագայթման ֆոնը շարունակում է մնալ նորմայի սահմաններում, տեխնոլոգիական արտանետումներ չեն գրանցվել։
«Ռոսատոմի» ղեկավարը հույս հայտնեց, որ ներկայիս հակամարտության պայմաններում օբյեկտը կպահպանի «անվտանգ կղզյակի» իր կարգավիճակը։ Նա դիմեց նաև միջազգային հանրությանը՝ կոչ անելով ապահովել միջուկային օբյեկտի անձեռնմխելիությունը։